Նորություններ
Քննարկում «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով
2021թ․ մարտի 11-ին ԻԿԽ նախագահ, ԲՏԱ նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, ԻԿԽ քարտուղար Գրիգոր Սաղյանը և ԻԿԽ անդամներ Անուշ Բեղլոյանը, Լիաննա Գալստյանը, Համազասպ Դանիելյանը և Վահան Հովսեփյանը մասնակցեցին «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով հետազոտության քննարկմանը, որը կազմակերպվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կողմից։
Հետազոտությունն իրականացվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:
Քննարկման ընթացքում կարևորվեց Կառավարություն-քաղհասարակություն-օգտատեր համագործակցությունը, ինչպես նաև նշվեց, որ ԻԿԽ առաջիկա նիստի օրակարգում կներառվի այս թեմայի քննարկումը։
Նորություններ
ԻԿԽ-ն դատապարտում է ինտերնետի սահմանափակումներն Ադրբեջանում
Այսօր՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Տրանսպորտի, Կապի և Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։ Ինտերնետի ադրբեջանական օգտատերերը նշում են նաև սոցիալական ցանցերի համատարած արգելափակումների մասին։
ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը խստորեն դատապարտում է ինտերնետի ազատության, տեղեկատվության տարածման, մարդկանց ազատ կամարտահայտման խոչընդոտելու այս քայլը։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան սանձարձակված ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա տեղական և միջազգային աղբյուրներից ստանալու հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն, հետևելու տեղեկատվական հոսքերին՝ օբյեկտիվ կարծիք ձևավորելու և արտահայտելու համար։
ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը կոչ է անում ինտերնետ կառավարման ոլորտում գործող գործընկերներին՝ այդ թվում Ինտերնետ հասարակությանը (Internet Society), ICANN, RIPE NCC, Facebook, Google արտահայտել իրենց կարծիքը Ադրբեջանում տեղի ունեցող ինտերնետի սահմանափակումների վերաբերյալ, միջազգային ատյաններում դատապարտել նման վարվելակերպը, Ինտերնետի ազատության սահմանափակումները, մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումները։
Նորություններ
IGF 2019 | Բեռլին, Գերմանիա, 25-29 նոյեմբեր 2019
2019թ․ նոյեմբերի 25-29-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում կայացավ 14-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս տարի համաժողովը կրում էր «Մեկ աշխարհ, մեկ ցանց, մեկ տեսլական» խորագիրը՝ հատկապես կենտրոնանալով Կայուն զարգացման ծրագրերի իրականացման վրա: Ծրագիրը ձևավորվել էր երեք հիմնական թեմաների շուրջ՝ Տվյալների կառավարում, Թվային ներառում, Անվտանգություն, ապահովություն, կայունություն և ճկունություն։
Համաժողովին մասնակցում էին 161 երկրներից ժամանած շուրջ 3700 մասնակից և ևս 3000 առցանց մասնակից։
Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀԿ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ինչպես հիմնական սեսիայի, այնպես էլ տարբեր թեմաներով քննարկումներին:
Առաջին անգամ համաշխարհային IGF-ին Գերմանիայի Բունդեսթագի հրավերով նաև մասնակցում էր ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Համաժողովի հիմնական հաղորդագրություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նորություններ
N2 Forum, ArmIGF 2019 | 5-րդ Հայկական ինտերնետ կառավարման համաժողով
Այս տարվա հոկտեմբերը հագեցած էր ՏՏ միջոցառումներով։ Մեկնարկելով հոկտեմբերի 6-9-ին կայացած WCIT 2019 համաշխարհային կոնգրեսով՝ ինտերնետի զարգացման շահակիր կողմերի ջանքերով հոկտեմբերի 10-12-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ N2 համաժողովը։ Այն հյուրընկալել էր տեղական ու միջազգային առաջատար ինտերնետային կազմակերպություններին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։
«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անց է կացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ Հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ՄԱԿ-ի IGF MAG անդամ և ArmIGF համակարգող Լիաննա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
N2 համաժողովի շրջանակում ներառված էր 6 միջոցառում, որոնցից հատկանշական են Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF) և Երիտասարդների Ինտերնետ կառավարման 1-ին համաժողովը (YIGF)։
Հոկտեմբերի 10-ին, ArmIGF 5-ի բացմանը ելույթով հանդես եկան Ինտերնետ կառավարման խորհրդի նախագահ, ԲՏԱ նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը և խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանը։ Համաժողովի մանրամասները հասանելի են պաշտոնական կայքում։
Նորություններ
IGF 2019 | ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թ. երկրորդ բաց խորհրդակցությունները և MAG-ի հանդիպումը տեղի ունեցան ապրիլի 9-11-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) շենքում: MAG խմբի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց IGF2019-ի կազմակերպման քննարկումներին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-29 Բեռլինում:
Միևնույն ժամանակ ապրիլի 8-12-ին տեղի ունեցավ WSIS 10-րդ համաժողովը, որի շուրջ հավաքվել էին բազմաթիվ երկրների պատվիրակություններ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ WSIS համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները:
Նորություններ
IGF 2019 | ԱՌԱՋԻՆ ԲԱՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019թ. հունվարի 28-30-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման համաժողովի 2019 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի (MAG) անդամների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը՝ որպես MAG անդամ: Աշխատանքային հանդիպումը նվիրված էր 2018 թվականի IGF-ի զեկույցի քննարկմանը, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 25-29-ին Բեռլինում կայանալիք 14-րդ համաշխարհային IGF-ի նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նորություններ
IGF 2018
2018թ․ նոյեմբերի 12-14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում, կայացավ 13-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս տարի համաժողովը կրում էր «Վստահելի Ինտերնետ» խորագիրը՝ արժևորելով Ինտերնետի անվտանգությունն ու ապահովությունը: Բազմաթիվ թեմաների շարքում էին նաև՝ կիբերանվտանգությունը, տեխնոլոգիական զարգացումը, Ինտերնետ Կառավարման զարգացումը, մարդու իրավունքների հիմնախնդիրները ինտերնետում, մեդիայի հիմնախնդիրները և այլ:
Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀԿ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տարբեր թեմաներով քննարկումներին:
Համաժողովի հիմնական հաղորդագրություններին ծանոթանալ կարող եք այստեղ։
Նորություններ
IGF 2018 | ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018թ․ հուլիսի 11-13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի երկրորդ բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը՝ որպես MAG անդամ: Աշխատանքային հանդիպումը նվիրված էր նոյեմբերի 12-14-ին Փարիզում կայանալիք 13-րդ համաշխարհային ԻԿՀ-ի նախապատրաստական աշխատանքներին։ Մանրամասները ներկայացված են պաշտոնական կայքում։
Նորություններ
SEEDIG 2018
ԻԿՀ քարտուղարության՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ, SEEDIG գործադիր կոմիտեի անդամ Լիաննա Գալստյանը մասնակց SEEDIG 2018 (Հարավ-արևելյան եվրոպական Ինտերնետ կառավարման երկխոսություն), հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 22-24-ին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում` Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պատվավոր հովանու ներքո: Միջոցառման հյուրընկալող կողմը Digitas ինստիտուտն էր: SEEDIG 2018 միջոցառմանը ներկա էին 27 Հարավ-արևելյան եվրոպական և հարևան երկրներից բոլոր շահառու կողմերը ներկայացնող 120 մասնակից:
Նորություններ
IGF 2018 | Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում
2018թ. մարտի 20-22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի (MAG) անդամների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը՝ որպես MAG անդամ:
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։