WSIS որոշումների և աշխատանքային ծրագրի արդյունքում ձևավորվել է համաշխարհային Ինտերնետ Կառավարման Համաժողով (IGF) կառույցը, որն ընդգրկում է հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին` պետական, մասնավոր և հասարակական:
ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» թիվ 34 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարմանն առնչվող խնդիրների լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով կազմավորվել է «Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը, որի կազմում նմանապես ընդգրկված են պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչները:
Քարտուղարության գործառույթները իրականացնում է «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն:
ՀՀ ԻԿՀ խմբի կազմը
N | Անուն, ազգանուն | Պաշտոն |
1. | Արմեն Աբրոյան | Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
2. | Գրիգորի Սաղյան | Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի ներկայացուցիչ, ԻԿԽ քարտուղար (համաձայնությամբ) |
3. | Աիդա Գրիգորյան | Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդատու (համաձայնությամբ) |
4. | Ալբերտ Տոնոյան | ԱՐՄԻՔՍ հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
5. | Ալեքսանդր Եսայան | ՅՈՒՔՈՄ ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
6. | Անուշ Բեղլոյան | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
7. | Արսեն Սայադյան | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից |
8. | Գևորգ Գևորգյան | Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ) |
9. | Դավիթ Ալավերդյան | «Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
10. | Թոմաս Մազեջյան | «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ) |
11. | Լիաննա Գալստյան | «Ինտերնետ հանրության Հայաստան հատված» ՀԿ ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
12. | Կարինե Եղիազարյան | «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ միջօպերատորական ծառայության ղեկավար (համաձայնությամբ) |
13. | Կորյուն Շեկոյան | «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի թվայնացման բաժնի մասնագետ (համաձայնությամբ) |
14. | Համազասպ Դանիելյան | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
15. | Հայկ Մկրտչյան | Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր |
16. | Մանե Մադոյան | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
17. | Միսակ Խաչատրյան | Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
18. | Սամվել Մարտիրոսյան | ArmSec հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
19. | Վահան Հովսեփյան | ՌԱՅՊ ԷնՍիՍի (RIPE NCC) Կովկասի և Կենտրոնական Ասիայի Արտաքին Հարաբերությունների գծով տնօրեն |
20. | Վլադիմիր Սահակյան | «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ) |
21. | Քրիստինե Գյոնջյան | «Հայաստանի Օպերատորների Միություն» ՀԿ տնօրեն (համաձայնությամբ) |