Նորություններ
Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով ArmIGF 2015
Առաջին հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովը անցկացվել է 2015 թ.-ի սեպտեմբերի 7-8 Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Ինտերնետ Կառավարման Խորհրդի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ աջակցությամբ։ Համաժողովը միավորել էր մոտ 170 մասնակիցներ 10 երկրներից` Ռուսաստան, Վրաստան, Կիրգիզիա, Ղազախստան, Սերբիա, Բելգիա, Բահրեյն, Ավստրալիա, և Հայաստանից մասնակիցներին։
Համաժողովի նպատակներն էին.
- տրամադրել ազատ և թափանցիկ հարթակ բոլոր շահառուներին
- ներկայացնել և քննարկել Ինտերնետ կառավարման հետ կապված հարցեր
- հանրությանը տրամադրել հարթակ կարծիքների փոխանակման համար
- տրամադրել քաղաքականություն մշակող օղակներին տեղեկատվություն Համաժողովում հնչեցված հարցերի և հնարավոր լուծումներ մասին
Համաժողովի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ ArmIGF կայքում:
Leave a reply