Մեր առաքելությունը
Ինտերնետի զարգացման արդյունքում առաջացող մարտահրավերները պահանջում են հանրության կողմից համարժեք արձագանքներ: Ստեղծված «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» (ՀՀ ԻԿՀ) միջգերատեսչական խումբը ներառում է իր կազմում պետական, հասարակական, մասնավոր հատվածի մասնակիցներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, գիտությունների ակադեմիան` ապահովելով Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոտեցումը, ինչը հնարավորություն է ստեղծում արձագանքել մարտահրավերներին:
Խումբը ղեկավարվում է թափանցիկության սկզբունքով` ապահովելով հանրության իրազեկումը իր աշխատանքների մասին igf.am կայքի միջոցով:
Ինտերնետի կառավարումը պահանջում է աշխատանքի նոր եղանակներ, որոնք համարժեք կլինեն տեղեկատվական հասարակության աննախադեպ արագ զարգացումներին: Հանրության մասնակցությունն այստեղ հաջող զարգացման ամենակարևոր երաշխիքն է:
Խմբի աշխատակարգը բացառիկ հնարավորություն է տալիս հաշվի առնել բոլորիս կարծիքները որոշումներ կայացնելիս: