Նորություններ
N2 Forum, ArmIGF 2019 | 5-րդ Հայկական ինտերնետ կառավարման համաժողով
Այս տարվա հոկտեմբերը հագեցած էր ՏՏ միջոցառումներով։ Մեկնարկելով հոկտեմբերի 6-9-ին կայացած WCIT 2019 համաշխարհային կոնգրեսով՝ ինտերնետի զարգացման շահակիր կողմերի ջանքերով հոկտեմբերի 10-12-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ N2 համաժողովը։ Այն հյուրընկալել էր տեղական ու միջազգային առաջատար ինտերնետային կազմակերպություններին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։
«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անց է կացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ Հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ՄԱԿ-ի IGF MAG անդամ և ArmIGF համակարգող Լիաննա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
N2 համաժողովի շրջանակում ներառված էր 6 միջոցառում, որոնցից հատկանշական են Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF) և Երիտասարդների Ինտերնետ կառավարման 1-ին համաժողովը (YIGF)։
Հոկտեմբերի 10-ին, ArmIGF 5-ի բացմանը ելույթով հանդես եկան Ինտերնետ կառավարման խորհրդի նախագահ, ԲՏԱ նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը և խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանը։ Համաժողովի մանրամասները հասանելի են պաշտոնական կայքում։
Նորություններ
IGF 2019 | ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թ. երկրորդ բաց խորհրդակցությունները և MAG-ի հանդիպումը տեղի ունեցան ապրիլի 9-11-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) շենքում: MAG խմբի անդամ Լիաննա Գալստյանը մասնակցեց IGF2019-ի կազմակերպման քննարկումներին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-29 Բեռլինում:
Միևնույն ժամանակ ապրիլի 8-12-ին տեղի ունեցավ WSIS 10-րդ համաժողովը, որի շուրջ հավաքվել էին բազմաթիվ երկրների պատվիրակություններ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ WSIS համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները:
Նորություններ
IGF 2019 | ԱՌԱՋԻՆ ԲԱՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019թ. հունվարի 28-30-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման համաժողովի 2019 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի (MAG) անդամների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը՝ որպես MAG անդամ: Աշխատանքային հանդիպումը նվիրված էր 2018 թվականի IGF-ի զեկույցի քննարկմանը, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 25-29-ին Բեռլինում կայանալիք 14-րդ համաշխարհային IGF-ի նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նորություններ
IGF 2018
2018թ․ նոյեմբերի 12-14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասում, կայացավ 13-րդ համաշխարհային Ինտերնետ Կառավարման համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս տարի համաժողովը կրում էր «Վստահելի Ինտերնետ» խորագիրը՝ արժևորելով Ինտերնետի անվտանգությունն ու ապահովությունը: Բազմաթիվ թեմաների շարքում էին նաև՝ կիբերանվտանգությունը, տեխնոլոգիական զարգացումը, Ինտերնետ Կառավարման զարգացումը, մարդու իրավունքների հիմնախնդիրները ինտերնետում, մեդիայի հիմնախնդիրները և այլ:
Հայկական IGF-ը՝ ի դեմս ԻՀԿ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանի, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տարբեր թեմաներով քննարկումներին:
Համաժողովի հիմնական հաղորդագրություններին ծանոթանալ կարող եք այստեղ։
Նորություններ
IGF 2018 | ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018թ․ հուլիսի 11-13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի երկրորդ բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը՝ որպես MAG անդամ: Աշխատանքային հանդիպումը նվիրված էր նոյեմբերի 12-14-ին Փարիզում կայանալիք 13-րդ համաշխարհային ԻԿՀ-ի նախապատրաստական աշխատանքներին։ Մանրամասները ներկայացված են պաշտոնական կայքում։
Նորություններ
SEEDIG 2018
ԻԿՀ քարտուղարության՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ, SEEDIG գործադիր կոմիտեի անդամ Լիաննա Գալստյանը մասնակց SEEDIG 2018 (Հարավ-արևելյան եվրոպական Ինտերնետ կառավարման երկխոսություն), հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 22-24-ին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում` Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պատվավոր հովանու ներքո: Միջոցառման հյուրընկալող կողմը Digitas ինստիտուտն էր: SEEDIG 2018 միջոցառմանը ներկա էին 27 Հարավ-արևելյան եվրոպական և հարևան երկրներից բոլոր շահառու կողմերը ներկայացնող 120 մասնակից:
Նորություններ
IGF 2018 | Առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի հանդիպում
2018թ. մարտի 20-22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման համաժողովի 2018 թվականի առաջին բաց խորհրդատվության և բազմաշահառու խորհրդատվական խմբի (MAG) անդամների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը՝ որպես MAG անդամ:
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նորություններ
IGF 2017
2017թ. դեկտեմբերի 18-21-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման 12-րդ համաժողովը (IGF 2017)։ Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ Տրանսպորտի, Կապի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Հայկական ԻԿՀ անունից իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև ԻԿՀ քարտուղար Գրիգոր Սաղյանը և քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը։
Այս տարվա հանդիպմանը ներկա են գտնվել 2019 մասնակից 142 երկրից՝ ներկայացնելով բոլոր շահառու խմբերը։ Կազմակերպվել է 32 հեռակապի հանգույց՝ 1661 հեռակա մասնակիցներով, որոնք հիմնականում կապ են հաստատել հետևյալ երկրներից․ ԱՄՆ, Շվեյցարիա, Նիգերիա, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Մեքսիկա։
Նորություններ
Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով ArmIGF 2017
Հայկական Ինտերնետ Կառավարման 3-րդ Համաժողովը տեղի ունեցավ 2017 թ.-ի հոկտեմբերի 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Ինտերնետ Կառավարման Խորհրդի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվատական տեխնոլոգիաների նախարարության և Ինտերնետ Հանրություն ՀԿ աջակցությամբ։ Համաժողովը միավորել էր բոլոր շահառու խմբերից շուրջ 130 մասնակիցներ Նիդերլանդներից, Շվեյցարիայից (հեռահար), Ռուսաստանից և Վրաստանից։ Մասնակիցների 94.6%-ը Հայաստանից էին։
Համաժողովի նպատակն էր տրամադրել քննարկումների համար բաց հարթակ, որտեղ ոլորտի մասնագետները և հանրությունը կարող էին վերհանել առկա խնդիրները և ուրվագծել հնարավոր լուծումները: Միջոցառումը հագեցած էր զեկույցներով և նիստերով:
Համաժողովի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ ArmIGF կայքում։
Նորություններ
IGF 2016
2016թ. դեկտեմբերի 6-9-ին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայացավ համաշխարհային Ինտերնետ կառավարման 11-րդ համաժողովը (IGF 2016), որտեղ հայկական ԻԿՀ անունից իր մասնակցությունը ցուցաբերեց ԻԿՀ քարտուղարության անդամ Լիաննա Գալստյանը։ Առաջին անգամ ազգային և տարածաշրջանային ԻԿՀ-ների մասնակցությամբ կազմակերպվել էր հիմնական սեսիա, որը թարգմանվում էր միջազգային 6 լեզուներով։
MAG նախագահի զեկույցը
IGF 2016 զեկույցներ